Մեծամորի ատոմակայանում իրականացվում են շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումներ. Դավիթ Խուդաթյան

3 րոպեի ընթերցում

Մեծամորի ատոմակայանում այս պահին իրականացվում են շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումներ։ Հայաստանը նաև մի քանի երկրներից ստացել է նոր ատոմակայան կառուցելու առաջարկ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգելու աշխատանքներին։

«Այս պահին ատոմակայանն անջատված է Հայաստանի էներգետիկ համակարգից, ինչը նշանակում է, որ այնտեղ իրականացվում են շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումներ։ Նախատեսված դադարը կտևի մոտ հինգ ամիս։ Սա շահագործման ժամկետի երկարացման ամենաերկար ծրագիրն է։ Մենք սովորաբար մեկ ամսից մինչև քառասուն օր տևողությամբ ենք յուրաքանչյուր տարի ատոմակայանը տանում միջոցառումների ծրագրի՝ անջատելով ընդհանուր էներգետիկ համակարգից։ Հնգամսյա ծրագիրն ընթանում է բնականոն հունով, որի ավարտից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի։ Մեր պատկերացումներն այնպիսին են, որ մենք Մեծամորի ատոմակայանն էներգետիկ համակարգում պետք է պահենք այնքան ժամանակ, քանի դեռ նոր ատոմակայանի կառուցումն ավարտված չէ»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, ապա Խուդաթյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ գնում է փոքր մոդուլյար ատոմակայանների կառուցման ճանապարհով։

«Դա, որպես տեսակ, ընտրել ենք, իսկ թե ինչ մոդել կընտրենք և, հետևաբար, որ երկրի առաջարկը կնախընտրենք, դեռ այս փուլում չենք շտապում, որովհետև ժամանակ ունենք, քանզի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս շատ չշտապել։ Հույս ունեմ, որ առաջիկայում նաև մոդելը կորոշենք, կպայմանավորվենք մոդելով պայմանավորված կապալառու ընկերության հետ։ Դրանից հետո նոր ատոմակայանն իսկապես կդառնա Հայաստանի ամենամեծ շինհրապարակը և այդ կարգավիճակը կպահի երկար ժամանակ, որովհետև խոսքը մի քանի միլիարդ դոլարի ներդրումների և մի քանի միլիարդ դոլար արժողությամբ հրապարակի մասին է»,- ասաց Խուդաթյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ո՞ր երկրի հետ է Հայաստանը համագործակցելու նոր ատոմակայանի կառուցման հետ կապված՝ ՌԴ-ի՞, թե՞ ԱՄՆ-ի, նախարարն ընդգծեց, որ դա կախված կլինի այն մոդելից, որը կընտրի ՀՀ կառավարությունը։

«Ոչ միայն Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից ունենք առաջարկ, այլև Չինաստանից, Կորեայից, Ֆրանսիայից։ Մեր թիմերն, ըստ անհրաժեշտության, մեկնել են այդ երկրներ, տեղում ուսումնասիրել նրանց փորձը։ Տեխնոլոգիան, ընդհանուր առմամբ, շատ հին չէ, արագ փոփոխվում է, ինչի պատճառով էլ դեռ չենք շտապում որոշումներ կայացնելու հարցում»,-ասաց Խուդաթյանը։            

Հայերեն English Русский

Հայտնի է ԱՄԷ-ում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը

Թրամփը հայտնել է առաջիկայում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ հանդիպման մասին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով