Երևան

Նուբարաշենի աղբավայրի տարածքում պայթյունից տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով

1 րոպեի ընթերցում

Նուբարաշենի աղբավայրի տարածքում պայթյունից տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով

Նուբարաշենի աղբավայրի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Ինչպես նշվեց խորհրդակցությանը, պայթյունը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով՝ այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում