Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար կապեր կհաստատվեն՝ որպես խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիք

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար կապեր կհաստատվեն, որը երկու երկրների միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորագույն միջոցներից և գործիքներից մեկն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու վերաբերյալ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը մեկնարկել է դեռևս 2024 թվականին՝ ՀՀ Տավուշի մարզի հատվածում պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ապա և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրմամբ և վավերացմամբ, ու շարունակվել է 2025 թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ և Վաշինգտոնի հռչակագրով խաղաղության ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատմամբ»,- ասված է իշխող ուժի նախընտրական ծրագրում։  

Մեկնաբանելով այս դրույթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ իշխող ուժն  արձանագրում է, որ իրականում խաղաղության ինստիտուցիոնալացումը սկսված է.  

«Էլի ուզում եմ հիշեցնել, որ այն ունի նաև դե յուրե պարտադիր իրավական հիմք. խոսքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին է, որը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է, ապա երկու երկրներում անցել է վավերացման ընթացակարգ՝ դառնալով երկու երկրների իրավական համակարգի անբաժանելի մասը։ Եվ այդ կանոնակարգում արձանագրված է, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդունում են, որ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի համար բազային սկզբունքը Ալմաթիի հռչակագիրն է, որն իր հերթին նշանակում է, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, և անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև առաջնային քայլերը, որոնք պետք է արվեն խաղաղության ինստիտուցիոնալացման համար։

«Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերն են

Սահմանազատման գործընթացի շարունակությունը, TRIPP նախագծի իրագործումը՝ 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թ. հունվարի 14–ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից ընդունված TRIPP-ի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման,  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումը, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը»,- ներկայացրել է ՀՀ վարչապետը։ 

Նրա խոսքով՝ խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը  սպառիչ չեն. քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքաջալերի ու կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ արդեն իսկ որոշակի ծրագրեր իրականություն են դառնում. Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր քայլերով երկկողմ առևտուր է հաստատվում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումներն արդեն կոնկրետ հունի մեջ են ընկած, ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկայում նաև գործարար կապեր կհաստատվեն, որը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորագույն միջոցներից և գործիքներից մեկն է»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն العربية English فارسی ქართული Русский Türkçe 中文

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում