ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրամաքսանենգության մեջ կասկածվող նավին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Կարիբյան ծովում ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավին, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Կարիբյան ծովում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիների երկայնքով և օգտագործվել էր թմրամաքսանենգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք հոդվածը` Русский