Ոստիկանությունը հորդորում է ընդհատել «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցները

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը զգուշացնում է զեղծարարությունից խուսափելու համար ընդհատել «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը»,-նշված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հորդորում է երբեք չտեղադրել անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ:

«Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր: Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատել հեռախոսը և զանգահարել ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին»,- նշում են ոստիկանությունից:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը