Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են դեսպանությունից:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան, փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն և քաղաքային խորհրդի անդամ Լինդա Էլ Մեզուեդը:
Արարողությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի Կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։ 2015թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև ստորագրվել է քույրացման արձանագրություն։