Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. վարչապետը հանդիպել է ՓՄՁ ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՓՄՁ Ասոցիացիայի խորհրդի անդամ, Ասոցիացիայի մարզային գրասենյակների ղեկավարներ և անդամներ, ՓՄՁ ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է բոլորին Հարկ վճարողի օրվա առիթով, կարևորել այս առանցքային գործոնը պետություն և տնտեսվարող հարաբերությունների համատեքստում: «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,-ասել է վարչապետը։

Խոսելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետության մեջ որևէ տնտեսական հարաբերություն չի ստացվի, եթե հարկի նկատմամբ վերաբերմունքը չփոխվի, քանի որ այն պատմական ընկալումը, որ հարկը հարստահարելու միջոց է և պետությունը ճնշելու միջոց է, պետք է հաղթահարվի: Այս համատեքստում, երկրի ղեկավարը խոսել է հարկային համակարգը ճիշտ ներկայացնելու կարևորության մասին, քանի որ վերջին փոփոխություններով լայն հնարավորություններ են ստեղծվել, հարկային դրույքաչափից նվազեցումներ են իրականացվել մինչև 1%, 1,5%՝ կապված ոլորտից:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ պետք է ինստիտուցիոնալ որոշակի համակարգ մտածել, օրինակ՝ փոքր և միջին բիզնեսը շահերի պաշտպանության կազմակերպություն ունենա: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությանը փոքր և միջին բիզնեսի համաֆինանսավորմամբ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ արդյունքում աշխատանքը համակարգված կլինի, բոլոր նախարարությունները, կառույցները կիմանան, որ դա է աշխատելու ինստիտուցիոնալ խողովակը, այսինքն՝ կլինի ինստիտուտ, որը պետական չէ, բայց ըստ էության պետության կողմից նաև համաֆինանսավորվում է. «Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է Կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել բերելը»:

Հաջորդիվ քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, հարկային վարչարարությանը շարունակական բարելավմանը, օժանդակության գործիքակազմերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր։

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում