Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Ստամբուլի հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը Ստամբուլի հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ` պատասխանելով նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են «Ժամանակ», «Մարմարա» օրաթերթերի, «Ակօս» շաբաթաթերթի, «Լոյս մետիա» հեռուստաընկերության, «Փարոս» ամսագրի, «TET Ajanda» էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչները:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի՝ ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո՝ Պատրիարքության տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում