Ֆրանսիայի Անտոնի քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված արարողություն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։

Միջոցառումը տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։

Հաղորդվում է, որ արարողությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան և փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն։  

Դեսպանության փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են նաև այլ քաղաքապետեր, սենատորներ, պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

Այնուհետև արարողության մասնակիցները և ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ են զետեղել «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան