Երևանի քաղաքապետը պարգևատրեց քաղաքային խնդիրների լուծմանն ակտիվ ներդրում ունեցած մի խումբ քաղաքացիների

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրեց Հրազդանի կիրճում շաբաթօրյակի մասնակիցներին, ինչպես նաև քաղաքային խնդիրների լուծման գործում ակտիվ ներդրում ունեցած քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչների ու մի խումբ ակտիվ քաղաքացիների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 18-ին Հրազդանի կիրճում մաքրման աշխատանքները կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը, «Գրին Գրին» բնապահպանական կազմակերպության հետ համատեղ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Ավինյանի գնահատմամբ՝ շաբաթօրյակի արդյունքում մեծածավալ աշխատանք է կատարվել։

«Մեծ ծավալի աղբ հավաքվեց։ Նաև որոշակի մրցակցային տրամաբանություն կար այս ամենի մեջ և ունենք հաղթող թիմեր։ Հուսով եմ, որ գալու է այն օրը, որ մենք այս տեսակի շաբաթօրյակների կարիք չենք ունենալու, բայց քանի դեռ մեր վարքաբանական կանոնների մեջ շատ խորքային փոփոխություններ տեղի չեն ունեցել աղբի թափման տեսանկյունից, այսինքն՝ շարունակում ենք թափել այն ամենուր, դեռևս նմանատիպ միջոցառումներ իրականացնելու ենք՝ հիշեցնելու, որ, սիրելի երևանցիներ, այս աղբը գեներացնում ենք հենց մենք։ Կարծում եմ, ժամանակն է եկել մտածելու այն մասին, որ, միգուցե, այլևս չանենք, որպեսզի այս շաբաթօրյակների կարիքը նույնպես չլինի»,-ասաց քաղաքապետը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին։

Ավինյանը կարևորեց նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակ-հավելվածում ընդգրկված քաղաքացիների ներդրումը ինչպես շաբաթօրյակի իրականացման, այնպես էլ քաղաքային տարբեր խնդիրների լուծման գործում։

««Ակտիվ քաղաքացի» հարթակը ավելի քան 20 հազար մասնակից ունի։ Հավելվածն օգտագործելով, նրանք բարձրաձայնում են քաղաքային տարբեր խնդիրներ, որոնց մենք հաջորդիվ տալիս ենք խնդիրներ՝ հնարավորինս ամենասեղմ ժամկետներում։ Այսօր նաև այն քաղաքացիներին պարգևատրելու օրն էր, որոնք ամենաակտիվն են եղել։ Ընտրել էինք 7 քաղաքացիներ, ովքեր ամենաշատ հայտերն էին ուղարկել և ամենամեծ խնդիրներն էին լուծվել քաղաքում»,-մանրամասնեց Ավինյանը՝ ավելացնելով, որ պարգևների են արժանացել նաև այդ խնդիրներին լուծման շրջանակում ակտիվությամբ աչքի ընկած աշխատակիցներ քաղաքապետարանից ու ենթակա ՀՈԱԿ-ներից, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերից։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան