«ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում զբաղեցրել է 2-րդ տեղը

4 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «ԱԲ սերունդ» կրթական ծրագիրը Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում զբաղեցրել է 2-րդ տեղը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ընդգծելով, որ «ԱԲ սերունդ» ծրագիրն աշխարհում առաջիններից է, որ ապահովում է խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում՝ ազգային մակարդակով։

Փորձնական ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում։ Ներկայում այն ներդրված է 26 ավագ դպրոցներում և արդեն հասանելի է Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում աշակերտներն ուսումնասիրում են խորացված հանրահաշիվ, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն՝ ներգրավվելով մասնագիտական կողմնորոշման ու հմտությունների զարգացման ծրագրերում, մասնակցելով միջազգային ու տեղի AI օլիմպիադաների և մրցույթների։ 2026-2027 ուսումնական տարում նախարարությունն ու FAST-ը նախատեսում են ընդլայնել ծրագիրը՝  այն ներդնելով մինչև 45 ավագ դպրոցներում։

Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային կրթական մրցույթում ներկայացվել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը։ Ավելի վաղ «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանցն ընդգրկվել էր մրցույթի լավագույն տասնյակում։

Մրցույթում «ԱԲ սերունդ» ծրագիրը և ֆորմալ կրթության մեջ ԱԲ ուսուցման կարևորությունը ներկայացրել են FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը,  FAST-ի  հանրակրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը և Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Փայտյանը։ 

«Դեռ միջնակարգ դպրոցում սովորելիս ինձ հետաքրքրում էր կոդավորումը, բայց ես չէի էլ պատկերացնի, որ փոքր քաղաքում ապրող իմ պես մի աղջիկ կարող է սովորել արհեստական բանականություն, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ հիմնականում սպասում են տեսնել տղաների։ Ամեն ինչ փոխվեց, երբ ես միացա «ԱԲ սերունդ» ծրագրին ու սովորեցի ստեղծել սեփական AI նախագծները»,- պատմել է Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում սովորող Հասմիկ Փայտյանը՝ ներկայացնելով ԱԲ ծրագրում սովորելու իր փորձը։

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ծրագիրը ներկայացնելով որպես կրթական առաջադեմ նորարարություն, ընդգծել էր, որ աշխարհի շատ երկրներում խորացված ԱԲ կրթությունը դեռևս անհասանելի է շատերի համար՝ սահմանափակվելով մասնավոր դպրոցներով, խոշոր քաղաքներով կամ արտադասարանական խմբակներով։

«Շատ կարևոր էր համակարգայնորեն մոտենալ խնդրին ու ձևավորել երկարաժամկետ և որակյալ անվճար ԱԲ կրթություն՝ այն հասանելի դարձնելով ազգային մակարդակում՝ հանրակրթական դպրոցներում բոլոր աշակերտների համար։ «ԱԲ սերունդ»-ն այն նախաձեռնություններից է, որը, միավորելով կրթությունն ու տեխնոլոգիան, վերափոխում է ոչ միայն դպրոցը, այլև ողջ հանրակրթական համակարգը, և մեզ համար շատ ուրախալի է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջընթացը տեսանելի է դառնում ամբողջ աշխարհում»,- ասել էր նա։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին