Մերձավոր Արևելքում իրավիճակը էական դրական զարգացումներ ունի, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում․ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում իրավիճակը էական դրական զարգացում ունի, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի հատվածում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մերձավոր Արևելքում իրադրությունը էական դրական զարգացումներ ունի, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի մասով»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել շուկայի մշտադիտարկումը՝ գնաճային ռիսկերը վերահսկելու համար։
«Շատ կարևոր եմ համարում, որ մենք ճիշտ մոնիթորինգ անենք շուկան, որովհետև, ցավոք, երբեմն մեզ մոտ լինում են դրսևորումներ, երբ ճգնաժամերը առաջանում են, գնաճն արձանագրվում է, բայց երբ ճգնաժամերը հանգուցալուծվում են, գները այդքան էլ հաճույքով չեն վերադառնում իրենց նախկին մակարդակին»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին հորդորեց հետևողականորեն վերահսկել շուկան։
«Այնտեղ, որտեղ օբյեկտիվ տեղ կա, համոզեք, որ գները հետ գնան իրենց հին մակարդակին»,- հավելեց վարչապետը։