Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի «Յամա»-ն հաջողությամբ ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնին

2 րոպեի ընթերցում

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի «Յամա» ներկայացումը, որը «Արտավազդ» 25-րդ թատերական մրցանակաբաշխությանն արժանացել էր մի քանի մրցանակի՝ ճանաչվելով «Լավագույն ներկայացում», մեծ հաջողությամբ ներկայացվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» թատրոն-փառատոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 8-12-ն անցկացվել է ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 28-րդ միջազգային թատերական փառատոնը, որի  կարգախոսն է եղել «Տեսեք՝ ով է եկել»։

Փառատոնին մասնակցել են ավելի քան մեկ տասնյակ երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է եղել նաև Երևանի թատրոնի ներկայացումը՝ Ալեքսանդր Կուպրինի «Յամա» վիպակի համանուն դրաման՝ Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։

Ներկայացումը բեմում է եղել ապրիլի 10-ին և արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, բուռն ծափահարություններին ու բարձր գնահատականներին։

Փառատոնն աչքի է ընկել հարուստ և բազմաբովանդակ ծրագրով, որը ներառել է ոչ միայն ներկայացումների ցուցադրություններ, այլև պիեսների քննարկումներ, վարպետության դասեր և դասախոսություններ։

«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն թատերական ներկայացումների հարթակ է, այլև կարևոր միջավայր՝ ոլորտի մասնագետների համախմբման և փորձի փոխանակման համար։

Հայերեն

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց