Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն Խորհրդարան անցնելու անցողիկ շեմը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Վերջին երեք օրերի խորհրդարանական քննարկումները էականորեն թարմացրին ներքաղաքական և նախընտրական օրակարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Նա նշեց, որ այդ թարմացումը կայանում է նրանում, որ պատերազմի, և որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը։

«Որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց և հրապարակվեց, այդ ուժերն իրենց կողմնակիցներին անվանում են ինչպես «շուն ու շանգյալ, և բոշա», և հետևաբար առավել ևս այս պայմաններում, ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից և ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկին»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ չի կարող դրան հավատալ, քանի որ այդպես մտածելը կնշանակի անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

«ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկության իրենց վերաբերմունքն արտահայտեն և պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին, և որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության երեք ուժերին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն որպես «շուն ու շանգյալ» և դուրս շպրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից, և նրանք չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սա է թարմացված քաղաքական օրակարգը։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Հայերեն Türkçe

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից