Իրան

Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

1 րոպեի ընթերցում

Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար լիովին բացելու մասին Իրանի հայտարարությունը։ Գլխավոր քարտուղարը սա համարում է ճիշտ ուղղությամբ արված քայլ: Միավորված ազգերի կազմակերպության դիրքորոշումը մնում է հստակ. մեզ անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքների և ազատությունների լիարժեք վերականգնում, որը պետք է հարգվի բոլոր կողմերի կողմից», - ասել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում