Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

1 րոպեի ընթերցում

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը: «Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ շարունակում են գործել դեսպանության կողմից գործարկված թեժ գծերը՝ +961 3 157 305, +961 3 536 041:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթներ։

Պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով։

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է նաև Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, որն իրականություն է դարձել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ և կարևոր քայլ է իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ:

 ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ։

 

Հայերեն العربية English فارسی Français Русский

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել