Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից ուղիղ չվերթներ կմեկնարկեն

3 րոպեի ընթերցում

Ապրիլի 16-18-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքի «Ֆլորա» էքսպո կենտրոնում կայացել է «EuroBridge 2026» հայ արտադրողների և գործարարների ցուցահանդեսային ֆորումը, որը կազմակերպվել էր Made by Armenians հասարակական կազմակերպության, Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի ՀԿ-ի և «AM-BG IMPEX» ՍՊԸ կողմից։

Ցուցահանդեսի ընդունող կողմերն են Բուրգասի քաղաքապետարանը և Բուրգասի առևտրաարդյունաբերական պալատը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, միջոցառումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և Հայ-բուլղարական առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ։

Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին՝ «Ֆլորա» էքսպո կենտրոնի հարակից այգում։

Ցուցահանդես-ֆորումը բացել է Հայ-բուլղարական համագործակցության ասոցիացիայի համահիմնադիր Էդգար Աբրահամյանը, որից հետո ողջույնի ելույթով հանդես են եկել Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը և Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Դեսպան Համբարձումյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ցուցահանդես-ֆորումի բոլոր կազմակերպիչներին և հյուրընկալող կողմերին։

Բացման արարողության ընթացքում հանդիսավոր հայտարարվելէ նաև Բուրգասի և Երևանի միջև հունիսի 4-ից մեկնարկվող ուղիղ չվերթների գործարկման մասին, որն ամրագրվել է հենց տեղում ստորագրված փաստաթղթով։

«Electra Airways»-ի կողմից ամեն հինգշաբթի իրականացվող ուղիղ չվերթները կապահովեն զբոսաշրջիկների, ինչպես նաև գործարարության համար անհրաժեշտ կապը երկու քաղաքների միջև՝ զգալիորեն դյուրացնելով ուղիղ շփումները և կրճատելով երկու երկրների միջև ապրանքների և ներդրումների ճանապարհը։

Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը։

Ցուցահնդես - ֆորումի ժամանակ երկուստեք շեշտվել է դրա ռազմավարական նշանակությունը․ Բուրգասը՝ հայ արտադրողների համար ԵՄ դարպաս դարձնելու տեսանկյունից։

Բացման արարողությանը մասնակցում էին Բուլղարիայի Առևտրի պալատի ղեկավարությունը, Բուլղարա-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար կազմը, Բուլղարիայի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայից, Իտալիայից, Հունաստանից, Ռումինիայից ժամանած հայ գործարարներ։

Ապրիլի 17-ը և 18-ը ամբողջությամբ նախատեսված է B2B գործարար հանդիպումների անցկացման և այցելուների համար։

Միջոցառման նպատակն է Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, գործարար կապերի, նոր գործընկերներ և դիստրիբյուտորներ գտնելու խթանումը։

 

Հայերեն العربية English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան