Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters

Ամերիկացի պաշտոնյաները եվրոպացի որոշ գործընկերների զգուշացրել են, որ նախկինում համաձայնեցված զենքի մատակարարումներն, ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ 5 աղբյուրի։

Որպես հետաձգումների պատճառ նշվում է Իրանի դեմ պատերազմի պատճառով սպառազինության պաշարների սպառումը։

Հետաձգումը կազդի, մասնավորապես, Բալթյան և Սկանդինավյան երկրների վրա։

Եվրոպական երկրներն այս զենքերի մի մասը պատվիրել են «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի շրջանակներում։

Գործակալության աղբյուրները չեն մանրամասնել, թե արդյոք հետաձգումները կազդեն այն զենքի մատակարարումների վրա, որը եվրոպացի դաշնակիցներն ԱՄՆ-ից գնում են Ուկրաինայի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում