Լոռու մարզի Ձորագետ բնակավայրում բացվել է նոր ներառական բազմաֆունկցիոնալ հանրային տարածք

3 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրում պաշտոնապես բացվել է ներառական բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որը միտված է համայնքային կյանքի ակտիվացմանը, երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը և սոցիալական համախմբվածության խթանմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԶԾ «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի շրջանակում՝ Սերբիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ նմանատիպ տարածքները նպաստում են սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և ապահովում անվտանգ ու ներառական միջավայր ինչպես տեղական բնակիչների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։

«Նորաբաց տարածքը կընդլայնի կրթական և մշակութային նախաձեռնությունների հասանելիությունը՝ ապահովելով թատերական, արվեստի և ստեղծարար այլ խմբակների գործունեությունը ավելի քան 7000 բնակիչների համար, որոնցից 58 տոկոսը կանայք և երեխաներ են։ Տարածքը նախագծվել է մասնակցային գործընթացների միջոցով՝ ապահովելով կանանց և խոցելի խմբերի, այդ թվում՝ փախստականների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում»,- նշեց նա։

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, խոսելով ծրագրի կարևորության մասին, ընդգծեց, որ նման նախաձեռնությունները մեծ դեր ունեն համայնքների զարգացման և երիտասարդների ակտիվացման գործում։ Նրա խոսքով՝ Ձորագետում ստեղծված կենտրոնը նոր հնարավորություններ կբացի երիտասարդների համար և կնպաստի նրանց ստեղծարար ներուժի բացահայտմանը։

«Այս կենտրոնը կարևոր հարթակ է համայնքի երիտասարդների համար։ Ստեղծվել է հետաքրքիր և ժամանակակից միջավայր, որը հնարավորություն կտա նրանց զարգացնել գաղափարներ, ձեռք բերել նոր հմտություններ և արդյունավետ կազմակերպել ազատ ժամանակը։ Նման ծրագրերը կարևոր են ոչ միայն մարզի, այլև ամբողջ երկրի զարգացման տեսանկյունից»,- ասաց Դարբինյանը։

Նա նաև հավելեց, որ մինչ կենտրոնի ստեղծումը համայնքում նմանատիպ տարածք չի եղել, ինչի պատճառով երիտասարդները հաճախ այցելել են հարակից բնակավայրեր՝ զբաղվածություն ապահովելու նպատակով։

Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը նշեց, որ ծրագիրն իրականացվել է Սերբիայի կառավարության կողմից հատկացված ֆինանսավորման շրջանակում, որն ուղղված է Հայաստանում տարբեր զարգացման նախաձեռնությունների աջակցմանը։

«Սա այն պահն է, երբ մենք տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքները Հայաստանում։ Այս տարածքը ստեղծում է նոր հնարավորություններ համայնքի բնակիչների համար, հատկապես՝ երիտասարդների։ Մեզ համար կարևոր է աջակցել Հայաստանի զարգացմանը տարբեր ուղղություններով, և նման ծրագրերը դրա լավագույն օրինակներից են։ Երեխաների ժպիտներն ու համայնքի բնակիչների դրական արձագանքը մեր աշխատանքի ամենամեծ արդյունքն են»,- ընդգծեց դեսպանը։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն