Մերձավոր Արևելք

Թրամփն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը համարում է «պատմական օր»

1 րոպեի ընթերցում

Թրամփն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը համարում է «պատմական օր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը որակել է «պատմական» Լիբանանի համար, ինչպես նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը կոչ է արել «իրեն լավ պահել»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմայի շուրջ Թրամփը երկու առանձին գրառում է արել Truth Social հարթակում։

«Կարող էր պատմական օր լինել Լիբանանի համար։ Լավ բաներ են տեղի ունենում», - գրել է Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ սպանությունները կդադարեն, և վերջապես խաղաղության կհաստատվի։

«Հուսով եմ՝ «Հեզբոլլահ»-ն իրեն լավ կպահի այս կարևոր ժամանակահատվածում։ Դա հրաշալի պահ կլինի նրանց համար, եթե այդպես վարվեն։ Այլևս ոչ մի սպանություն։ Պետք է, ի վերջո, խաղաղություն հաստատվի», - նշել է ԱՄՆ նախագահը։

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Չնայած պայմանավորվածությանը, Լիբանանից հայտնել են հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում