Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի կողմից Խաղաղ օվկիանոսում հերթական նավին հարվածի հետևանքով կա 3 զոհ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կողմից Խաղաղ օվկիանոսում հերթական նավին հարվածի հետևանքով կա 3 զոհ

ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտնել է Խաղաղ օվկիանոսում ենթադրաբար թմրաահաբեկիչների տեղափոխող նավին հասցված նոր հարվածի մասին, որի հետևանքով զոհվել է  երեք մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է հրամանատարության X-ի էջում:

«Հետախուզական տվյալները հաստատել են, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրավաճառության հայտնի երթուղիներով և ներգրավված էր թմրանյութերի անօրինական շրջանառության գործողություններում։ Հարվածի հետևանքով սպանվել է երեք թմրաահաբեկիչ տղամարդ», - ասվում է SOUTHCOM-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ նավը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Ամերիկացի զինվորականները գործողության ընթացքում չեն տուժել։

Ընդհանուր առմամբ, 2025 թ. սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում ԱՄՆ-ն հարված է հասցրել ավելի քան 50 նավի, որի հետևանքով շուրջ 170 մարդ է զոհվել։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում