Երևան

Երևանի Կոմիտաս 40 հասցեում ապամոնտաժվող ավտոտնակների փոխարեն կկառուցվեն ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի

1 րոպեի ընթերցում

Երևանի Կոմիտաս 40 հասցեում ապամոնտաժվող ավտոտնակների փոխարեն կկառուցվեն ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի

Երևանի Կոմիտաս 40 հասցեում քաղաքապետարանն ապամոնտաժում է մոտ 30 ավտոտնակ և նմանատիպ այլ կառույցներ։ Դրանց փոխարեն կկառուցվեն ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային տարածքները բնակիչներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Կոմիտասի պողոտա 40 հասցեում շուրջ 30 ավտոտնակների փոխարեն կառուցվելու են ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Աշխատանքները շարունակվելու են Երևանի բոլոր վարչական շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ հանրային տարածքները, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներով վերածվել են ավտոտնակների, Երևանի քաղաքապետարանը հիմա վերադարձնում է ժողովրդին։

«Գտնվում ենք Կոմիտաս 40 հասցեում, որտեղ ապամոնտաժվում է մոտ 30 ավտոտնակ և նմանատիպ այլ կառույցներ։ Ունենք հսկայական նախագիծ, ունենալու ենք ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կանաչ գոտի։ Մենք ստանալու ենք բավականին մեծ բակային միջավայր ավտոտնակների և հարակից այլ կառույցների փոխարեն»,- ասել է Փամբուխչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում