Քաղաքականություն

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք սպասում էինք․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում և մարզերում քաղաքացիների հետ շփումների ընթացքում արձանագրել է, որ նրանք խաղաղությունն ավելի շատ են զգում, քան Կառավարությունն ակնկալում էր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում:

«Խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն և հոգեպես, որովհետև հանդարտություն կա երկրում: Այն նյարդը, այն լարվածությունը, լիցքը, որ միշտ զգացել էինք, դրանց փոխարեն ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում, և ես կարծում եմ, որ քաղաքացիները նաև ինտուիտիվ հասկանում են, որ առողջապահության ապահովագրության համակարգը, կենսաթոշակների ավելացումը և այլն, ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված են նաև խաղաղության հետ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե խաղաղության նկատմամբ չկա վստահություն, և Կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, միանգամից այդքան շատ միջոցներ չի հատկացնի սոցիալական ուղղություններին:  

«Խաղաղությունն է տվել հնարավորություն տնտեսական աճի: Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք»,- նշեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում