Իրան

Թրամփի քննադատությունը Բրիտանիային չի ստիպի միանալ Իրանի դեմ պատերազմին. Սթարմեր

1 րոպեի ընթերցում

Թրամփի քննադատությունը Բրիտանիային չի ստիպի միանալ Իրանի դեմ պատերազմին. Սթարմեր

Մեծ Բրիտանիան մտադիր չէ պատերազմ սկսել Իրանի հետ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատ) իր ելույթում, որի տեսանյութը տարածել է Manchester Evening News-ը։

«Մեծ Բրիտանիան չի ներքաշվի այս պատերազմի մեջ: Սա մեր պատերազմը չէ: Ես գտնվում եմ հսկայական ճնշման տակ՝ փոխելու ուղղությունը: Մենք այդ ճնշմանը ականատես եղանք երեկ երեկոյան: Ես չեմ փոխի իմ դիրքորոշումը և որևէ զիջման չեմ գնա: Այս պատերազմին միանալը մեր ազգային շահերից չի բխում, և մենք դա չենք անի», - ասել է վարչապետը։

Վերջին շաբաթներին Թրամփը բազմիցս քննադատել է Սթարմերին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածներին միանալուց հրաժարվելու համար: Ապրիլի 14-ի երեկոյան Sky News-ի հետ հեռախոսային հարցազրույցում ամերիկացի առաջնորդը նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետին իր միգրացիոն և էներգետիկ քաղաքականության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում