Սոցիալական հարցեր

Կենսաթոշակառուների սոցապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում. Փաշինյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

2 րոպեի ընթերցում

Կենսաթոշակառուների սոցապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում. Փաշինյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում պատմական ձեռքբերում է համարում կենսաթոշակների բարձրացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց Ազգային ժողովում ելույթի ընթացքում:

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61 հազար 760 դրամ վերջին տվյալների համաձայն: Նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ 6000 դրամ առողջապահական ծախսերն են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ այս նվաճումն արձանագրվում է հեղափոխությունից 8 տարի անց, քանի որ Կառավարությունը հետևողականորեն և քայլ առ քայլ  գնացել է այս ճանապարհով:

«Մենք նախ նվազագույն թոշակն ենք կրկնապատկել 2019 թվականին: Հետո մենք հաջորդ քայլով նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, որ համոզված լինենք, որ Հայաստանում սոված թոշակառու չկա: Սա հիրավի պատմական ձեռքբերում է թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում»,- նշեց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հատկացումների ավելացումներ են արձանագրվել նաև կրթության, գիտության և սոցիալական նպաստների ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում