Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հանձնարարել է կազմել երկրի նոր կառավարությունը: Պետության ղեկավարը նաև մտադիր է մայիսի 6-7-ը նշանակել նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում Մադյարը կընտրվի նոր վարչապետ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Հանրապետության նախագահն ինձ հայտնեց, որ որպես (ընտրություններում) առավելագույն թվով ձայներ ստացած կուսակցության առաջնորդ, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում ես կընտրվեմ վարչապետ, և ինձ կտրամադրվի  կառավարություն կազմելու մանդատ», - լրագրողների հետ զրույցում ասել է Մադյարը Շույոկի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ խորհրդարանի նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 6-7-ը, իսկ կառավարությունը կկազմվի և ձեռնամուխ կլինի իր պարտականություններին այս ամսվա կեսերին:

Մադյարը Հունգարիայի նախագահի հետ հանդիպումից առաջ կրկին հայտարարել էր, որ նախագահն ավելի ուշ պետք է թողնի իր պաշտոնը, քանի որ «ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի դրածոն է»:

«Տամաշ Շույոկը պետք է թողնի իր պաշտոնը նոր կառավարություն կազմելուց հետո», - մեջբերում է արել է Մադյարի խոսքը MTI գործակալությունը:

Եվրոպա

Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից. Մադյար

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ