Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը ձգտում է երկխոսության

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ոչ թե պատերազմի, այլ երկխոսության։ Նա նաև հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող իր կամքը պարտադրել Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA  գործակալությունը։

«Իրանը չի ձգտում պատերազմի կամ անկայունության և միշտ շեշտել է այլ երկրների հետ երկխոսության և կառուցողական համագործակցության կարևորությունը։ Այնուամենայնիվ, ցանկացած երկրի փորձ՝ իր կամքը պարտադրելու կամ երկիրը հնազանդեցնելու, դատապարտված է ձախողման, և իրանական ազգը երբեք չի ընդունի նման մոտեցում», - ասել է նա Թեհրանի նահանգի Արտակարգ իրավիճակների կազմակերպության տարբեր բաժիններ այցելության ժամանակ։

Նա հավելել է, որ ոչ մի ուժ չի կարողանա «այս ազգին ծնկի բերել»։

Փեզեշքիանը նաև քննադատել է միջազգային համակարգում գործող երկակի ստանդարտները և դատապարտել ինքնիշխան պետությունների դեմ ռազմական գործողությունները։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ 40-օրյա պատերազմի ընթացքում իրանցի ժողովրդի «աննախադեպ և օրինակելի միասնությունը» խափանել է թշնամիների նպատակները։

Փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո ապրիլի 8-ի գիշերը ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն Պակիստանում բանակցություններ են անցկացրել, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։ Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ շրջափակում է իրանական նավահանգիստները։

Իրան

ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների լիակատար շրջափակման մասին, որն իրականացնում է 10 000 զինծառայող

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի