Քաղաքականություն

Ադրբեջանից վառելիքի ներկրման արդյունքում Հայաստանի բնակիչներն ունեցել են տասնյակ միլիարդների խնայողություն. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանից վառելիքի ներկրման արդյունքում Հայաստանի բնակիչներն ունեցել են տասնյակ միլիարդների խնայողություն. Փաշինյան

Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի ներկրման արդյունքում Հայաստանի քաղաքացիներն ու բնակիչներն ունեցել են տասնյակ միլիարդների խնայողություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանական նավթամթերքի ներկրումն այն վերջին գործոնն է, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի: Ինչո՞ւ 8 տարի, որովհետև մենք մաֆիայի դեմ ենք պայքարում»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ մաֆիան միայն ներհայաստանյան մաֆիա չէ, դա երբեմն այլ տեղերում այլ ճյուղեր ունի։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունն ավելի շոշափելի կզգային, եթե չլիներ դեպի Հայաստան ադրբեջանական երկաթուղու բացումը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում