Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից. Մադյար

2 րոպեի ընթերցում

Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը կձգտի դիվերսիֆիկացնել աղբյուրները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։

«Մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել աղբյուրները, մենք ցանկանում ենք նավթ ստանալ որքան կարելի է մեծ քանակությամբ աղբյուրներից և որքան կարելի է՝ ավելի էժան.... Իհարկե, «Դրուժբա»-ն կմնա, մենք հստակ ասել ենք, որ Հունգարիան, նույնիսկ եթե ցանկանա, ներկայում չի կարող ամբողջովին հրաժարվել ռուսական նավթից», - ասել է Մադյարը Kossuth ռադիոկայանի եթերում։

Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակում էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունն զգալի առավելություն ունի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։ Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Տիսա»-ն կստանա խորհրդարանի 199 տեղից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար։ Երկրորդ տեղն զբաղեցրած «Ֆիդես»-ը պետք է ստանա 55 մանդատ: Վերջնական արդյունքները կհաստատվեն մինչև շաբաթ օրը՝ ապրիլի 18-ի երեկոյան, երբ հաշվվեն արտասահմանից ուղարկված բոլոր ձայները։

Հայերեն Русский

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ