ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է թմրավաճառների հերթական նավին
1 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրավաճառների կողմիցն օգտագործում էին Խաղաղ օվկիանոսում։ Սպանվել է չորս մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հարավային հրամանատարության ղեկավար Ֆրենսիս Դոնովանի հրամանով «Հարավային նիզակ» միացյալ օպերատիվ խումբն ապրիլի 14-ին մահացու հարված է հասցրել նավին, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպությունների կողմից», - ասվում է X-ում հրամանատարության էջում։
Ըստ հաղորդագրության՝ հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթացել է թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և օգտագործվել է թմրամաքսանենգության համար: Գործողության ընթացքում ամերիկացի զինվորներ չեն տուժել։
Ընդհանուր առմամբ, 2025 թ. սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում ԱՄՆ-ն հարված է հասցրել ավելի քան 50 նավի, որի հետևանքով շուրջ 170 մարդ է զոհվել։