Հայաստանի բռնցքամարտիկները նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց թիմերի անդամները վերջին հավաքներն են անցկացնում Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ:

«Այժմ վերջին տեխնիկատակտիկական պատրաստությունն են անցկացնում Բրազիլիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ: Մեր բռնցքամարտիկները լավ են նախապատրաստվել: Գավաթի այս խաղարկությունում 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում նոր իրավունք կստանանք մասնակցելու հաջորդ` Չինաստանում կայանալիք փուլին: Եվ չինական փուլում էլ քառորդ եզրափակիչ հասնելու դեպքում իրավունք կտրվի մասնակցելու եզրափակչին, որը կայանալու է Տաշքենդում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` բռնցքամարտիկների համար այս տարվա կարևորագույն մրցաշարը սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությունն է:

«Հիմա փոփոխվել են քաշային կարգերը ու 13 փոխարեն այժմ ունենք 10 քաշային կարգ: Երկու կամ երեք մրցաշարից հետո մեր բռնցքամարտիկները կգտնեն իրենց նոր քաշային կարգերում»,-առանձնացրեց մասնագետը:

Աշխարհի գավաթին կմասնակցեն Անուշ Գրիգորյանը (51 կգ), Էլիդա Քոչարյանը (65 կգ),  Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։ Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա Բրազիլիայում ապրիլի 20-26-ը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA