Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրող Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ժամանակավորապես դադարեցնում է լրագրողի և քաղաքական մեկնաբանի գործունեությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու համար։

Փաշոյանը հավելել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում ամեն ինչ արել են ընդդիմության համախմբման և միասնական ցուցակ ստեղծելու համար, բայց ոչինչ չի ստացվել։

«Մեր գործընկերները այլ ճանապարհ ընտրեցին, իսկ մենք որոշեցինք գնալ մեր ճանապարհով։ Իսկ ո՞րն է մեր ճանապարհը։ Մասնակցել ընտրություններին, մեր օրակարգով, մեր համեստ կեցվածքով, բայց մեծ գաղափարներով, շատ մեծ գաղափարներով»,- գրել է Փաշոյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, որ շուրջ 6 ամիս իրենք ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, սակայն դա չի ստացվել։ «Արձանագրում ենք, որ դա չի ստացվել, յուրաքանչյուրը իր ճանապարհով է գնացել, և մենք Կարպիսի հետ որոշել ենք մեր ճանապարհով գնալ, որի նպատակը մեկն է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- նշել է Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում