Պակիստանում հայտարարել են առաջիկայում Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա «մոտ ժամանակներս», դիվանագիտական ​​ջանքերը դրական արդյունքներ են տալիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Դիտվում է միայն դրական առաջընթաց», - մեջբերել է նրա խոսքը The Express Tribune թերթը։

Ասիֆի խոսքով՝ շարունակվող դիվանագիտական ​​ջանքերը շարժվում են «կառուցողական ուղղությամբ»։

Իր հերթին, The Associated Press գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը քննարկում են Իսլամաբադում կրկին հանդիպում անցկացնելու հնարավորությունը. ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմի պաշտոնատար անձինք նշում են Ժնևը որպես բանակցությունների նոր փուլի անցկացման հնարավոր վայր։

Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցի շուրջ՝ մի շարք հակասությունների պատճառով: Միացյալ Նահանգները հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին:

Հայերեն Русский

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26