Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունգարիայի «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում  Պետեր Մադյարին և հունգարացի ժողովրդին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են Հունգարիայի ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում՝ զիջելով 45-ամյա Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը։

Քվեների 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ 199-տեղանոց խորհրդարանում ընդդիմությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ խորհրդարանի մանդատների երկու երրորդը։ Այսպիսով, «Տիսա»-ն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կունենա 138 տեղ, իսկ «Ֆիդես»-ը և նրա հետ դաշինք կազմած Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը՝ 55: Եվս 6 տեղ կստանա ծայրահեղ աջ «Մեր հայրենիքը» շարժումը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 79,56%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Վարչապետ Օրբանն ընդունել է պարտությունը և շնորհավորել է Եվրամիության աջակցությունը վայելող Մադյարին հաղթանակի կապակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում