Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում՝ զիջելով 45-ամյա Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Քվեների 98%-ի հաշվարկի արդյունքներով՝ 199-տեղանոց խորհրդարանում ընդդիմությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ խորհրդարանի մանդատների երկու երրորդը։ Այսպիսով, «Տիսա»-ն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կունենա 138 տեղ, իսկ «Ֆիդես»-ը և նրա հետ դաշինք կազմած Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը՝ 55: Եվս 6 տեղ կստանա ծայրահեղ աջ «Մեր հայրենիքը» շարժումը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 79,56%-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Վարչապետ Օրբանն ընդունել է պարտությունը և շնորհավորել է Եվրամիության աջակցությունը վայելող Մադյարին հաղթանակի կապակցությամբ։

Օրբանը Հունգարիան ղեկավարում էր 16 տարի՝ 2010 թվականից։

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին