2 րոպեի ընթերցում
Երրորդ տարին անընդմեջ Երևանում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Հասմիկ Ավագյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի առաջին անգամ աշխարհի գավաթի շրջանակներում մրցաշարին մասնակցում են նաև կույրերի սամբոյի մրցաշարի մասնակիցները: Բացման արարողության ընթացքում ընթերցվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վալերի Շեստակովի ողջույնի ուղերձը, որտեղ FIAS նախագահն ընդգծեց որ Երևանում անցկացվող մրցաշարը բացում է նոր մրցաշրջանը և հանդիսանում է միջազգային ֆեդերացիայի օրացույցի առաջին վարկանիշային մեկնարկը։ Վալերի Շեստակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ սամբոյի զարգացմանը ցուցաբերվող ուշադրության և աշխարհի գավաթի խաղարկության բարձր մակարդակով կազմակերպման համար։
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը` Միքայել Հայրապետյանը, հաջողություն մաղթելով մասնակից թիմերին:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կտևի մինչև ապրիլի 11-ը։ Մրցաշարին մասնակցում են 22 երկրի շուրջ 510 մարզիկներ։ Մրցումներն անցկացվում են Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։ Հատկանշական է, որ մրցաշարը Երևանում անցկացվում է արդեն երրորդ անգամ․ այստեղ են անցկացվել նաև 2024 և 2025 թվականների աշխարհի գավաթի խաղարկությունները։