Երևանի քաղաքապետն այցելել է վթարային շենքից նոր բնակարան տեղափոխված ընտանիքին

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է վթարային շենքից անվտանգ և հարմարավետ տուն տեղափոխված ընտանիքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարայնության շենքում բնակվող Աբրահամյանների ընտանիքն արդեն անվտանգ ու հարմարավետ տուն ունի: 2023թ. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակարան գնելու վկայական հանձնեց նաև 10 հոգուց բաղկացած այս ընտանիքին»,- ասված է հաղորդագրությունում։

Աբրահամյանների ընտանիքը նախկինում ապրում էր 24 քմ մակերեսով բնակարանում, մինչդեռ ծրագիրն իրագործելու շնորհիվ ձեռք բերված նոր տունը շուրջ 90 քմ է, որի պայմաններին է ծանոթացել քաղաքապետ Ավինյանը:

«Դուք այս ծրագրի մեր առաջին շահառուներից եք և, իրականում, շատ ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է: Իհարկե, կան դժվարություններ, բայց, հաշվի առնելով, որ մեծ քանակի նման խնդիրներ ունենք, փուլ առ փուլ լուծելով, գնում ենք առաջ: Ուրախ ենք, որ կարողացել ենք ձեր կյանքում որոշակի փոփոխություն բերել, և մի մեծ ընտանիք  կարողացել է իր տունն ունենալ»,- նշել է քաղաքապետը:  

Բնակարաններ գնելու վկայական է հանձնվել 35 ընտանիքի։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան