«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է Գազայում ցեղասպանության շարունակման մասին

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակվում է, իրադրությունը մնում է աղետալի, չնայած այն բանին, որ զինադադարի սկզբից անցել է վեց ամիս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) մարդասիրական կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Քլեր Սան Ֆիլիպոն:

«Վեց ամիս անց զինադադարն այդպես էլ վերջ չդրեց պաղեստինցիների ցեղասպանությանը Գազայում», - ասել է նա:

MSF-ի ներկայացուցիչը նշել է, որ «իրավիճակը մնում է աղետալի», քանի որ «չնայած բռնության ինտենսիվության նվազմանը, իսրայելական գրոհները շարունակվում են»: Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները շարունակում են ոչնչացնել նորմալ կենսապայմանները պաղեստինցիների համար և սահմանափակում են մարդասիրական օգնության մատակարարումը:

Կազմակերպությունում հիշեցրել են, որ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված զինադադարից ի վեր ապրիլի 8-ի դրությամբ պաղեստինյան անկլավում սպանվել է առնվազն 733 մարդ, 1913-ը՝ տուժել։

Կազմակերպությունում աշխարհի ղեկավարներին և կառավարություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և արաբական երկրներին կոչ են արել «օգտագործել բոլոր քաղաքական լծակները Իսրայելի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ ապահովելու քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, արժանի կենսապայմանների վերականգնումը և մարդասիրական օգնության անհապաղ և անարգել մուտքը Գազայի հատված»:

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին