Լեհաստանը շահագրգռված է երկրում ամերիկյան զորակազմի մեծացման հարցում

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը մտադիր է երկրում մեծացնել ամերիկյան զորակազմի թվաքանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Մենք մտադիր ենք մեծացնել Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայությունը», - ասել է նա՝ հավելելով, որ դա «կախված չէ Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունից»։

Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ներկայության ուժեղացման հարցով վաղուց են բանակցություններ ընթանում Միացյալ Նահանգների հետ։

«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մեզ համար խոչընդոտ չէ պլանի իրականացման գործում, որը պատրաստվում է մի ամիս», - պարզաբանել է Կոսինյակ-Կամիշը։

Ներկայում Լեհաստանում տեղակայված է մոտ 10 000 ամերիկացի զինծառայող:

Հայերեն Русский

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ