Հայաստանը շարունակում է երկխոսությունն Ադրբեջանի հետ հայ գերիների և պահվող անձանց ազատ արձակման հարցով

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկխոսությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգու Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, սակայն դեռևս հասկանալիորեն կան չլուծված հարցեր, որոնց թվում ամենազգայունը հայ գերիների ու պահվող անձանց հարցն է։

«Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես նույնն է, իհարկե, մենք կարծում ենք, որ հաստատված խաղաղությունը հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի, խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, և միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, խնամքի, հոգատարության կարիք ունի։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը կամ նույն երկկողմ առևտուրը, որն արդեն կա, և որը, կարծում ենք, որ կզարգանա։ Ցավոք սրտի և հասկանալիորեն, բոլոր հարցերը չէ, որ լուծված են, և հայ գերիների ու պահվող անձանց հարցը, իհարկե, այդ հարցերից ամենազգայունն է մեր հասարակության համար։ Այո, ցավոք սրտի, Բաքվում դեռ կան հայ գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, անշուշտ, սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է, մենք շարունակում ենք այս մասին խոսել նաև մեր միջազգային գործընկերների հետ։

Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակն այս առումով, մենք համաձայն ենք, որ խնդիր կա և շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այս հարցում  նորություն դեռ չկա, սա այն հարցն է, որ երբ նորություն է լինում, ամբողջ հասարակությունն անմիջապես իմանում է դրա մասին։ Այստեղ նորություն միակը կարող է լինել՝ նոր խմբի ազատ արձակումը»,- ասաց  ՀՀ ԱԳ նախարարը։

Հայերեն العربية English فارسی Русский

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ