Եվրոպա

Թրամփն աջակցություն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ

2 րոպեի ընթերցում

Թրամփն աջակցություն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին աջակցություն է հայտնել վարչապետ Վիկտոր Օրբանին Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social հարթակում Թրամփն Օրբանին անվանել է «ուժեղ և հզոր ղեկավար, որն ապացուցել է, որ հասնում է ֆենոմենալ արդյունքների»:

«Վիկտորը ջանասիրաբար աշխատում է Հունգարիայի պաշտպանության, նրա տնտեսության աճի, աշխատատեղերի ստեղծման, առևտրի խթանման, անօրինական ներգաղթի դեմ պայքարի և օրենքի ու կարգի պահպանման համար», - ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ի և Հունգարիայի միջև հարաբերությունները «հասել են նոր բարձունքների»:

«Ես հպարտ էի աջակցելու Վիկտորին 2022 թվականին նրա վերընտրության ժամանակ, և ինձ համար պատիվ է դա կրկին անել», - ընդգծել է Թրամփը:

Նա նշել է, որ Օրբանը «երբեք չի հիասթափեցնի հունգար ժողովրդին»:

«Գնացեք և քվեարկեք Վիկտոր Օրբանի համար.... Նա ունի իմ լիակատար աջակցությունը», - հավելել է Թրամփը։

Ապրիլի 7-8-ին Հունգարիա էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հաջողություն մաղթելով Օրբանին ընտրություններում:

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 12-ին: Օրբանի գլխավորած «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կառավարող կուսակցությունը մրցակցում է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ, որի առաջնորդ Պետեր Մադյարը վայելում է ԵՄ ղեկավարության աջակցությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում