Խաթիբզադեն խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների, Լիբանանին հարվածների և Հորմուզի նեղուցի բացման պայմանների մասին

3 րոպեի ընթերցում

Իրանի պատվիրակության կազմն ապրիլի 10-ին Պակիստանում ԱՄՆ-ի հետ պլանավորված բանակցություններում կախված կլինի այն բանից, թե ով կներկայացնի ամերիկյան կողմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։

«Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ով կգլխավորի մյուս կողմի պատվիրակությունը, այդ ժամանակ մենք կկազմենք մեր պատվիրակությունը՝ ելնելով դրանց։ Մեր ըմբռնմամբ, և դա ամերիկացիները հայտնել են Պակիստանի միջոցով, մյուս կողմից պատվիրակության ղեկավարը կլինի (ԱՄՆ) փոխնախագահ Վենսը, մեր կողմից պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը», - ասել է դիվանագետը։

Նա պարզաբանել է, որ բանակցություններին ընդառաջ Թեհրանը ուշադիր կհետևի իրադարձություններին։

ԱԳ փոխնախարարը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, որոնց հետևանքով ապրիլի 8-ին 203 մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ չի կարելի հրադադար խնդրել, ընդունել դրա պայմանները, ընդունել, որ այն պետք է տարածվի բոլոր կողմերի վրա, այնուհետև դրանից դուրս թողնել Լիբանանը։

Նա նշել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին ԱՄՆ-ի հետ ձեռք բերված հրադադարի «կոպիտ խախտում» են։ Նրա խոսքով՝ Իրանը «Մերձավոր Արևելքում բոլորին խնդրում է հետևել այս համաձայնությանը» և սպասում է, որ նույնն ամերիկացիները կանեն իրենց դաշնակիցների դեպքում։

Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ Իրանը կապահովի Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը, սակայն նեղուցի վերաբացումը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իսկապես «վերջ դնի այս ագրեսիային»։

«ԱՄՆ-ն պետք է ընտրի՝ արդյոք պատերազմ է ցանկանում թե խաղաղություն։ Նրանք չեն կարող երկուսը միաժամանակ ունենալ։ Դրանք փոխադարձաբար բացառում են իրար, դա միանգամայն պարզ է», - ասել է իրանցի պաշտոնյան։

ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Իսրայելը հայտարարել է, որ կպահպանի հրադադարը, սակայն այն չի տարածվի Լիբանանի վրա։  

Իրան

Լիբանանում ապրիլի 8-ի իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 203-ի

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին