Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում առողջապահական ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել «Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» կրթական ՀԿ-ի կրթաթոշակառու Լալա Ավետիսյանի համայնքային ծրագրի շնորհանդեսը և բժշկական գույքի հանձնման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Նանոր Պալապանեանը և իր աշխատակազմը:

«Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» ՀԿ-ի ֆինանսավորմամբ Ախպրաձոր և Մաքենիս բնակավայրերին տրամադրվել է դեղորայքի և բժշկական սարքավորումների զգալի խմբաքանակ: Բժշկական գույքը հանձնվել է Ախպրաձորի բուժքույր Հայկանուշ Մանուկյանին՝ տեղում բնակիչների սպասարկումն ապահովելու նպատակով։

Ախպրաձորի երիտասարդական կենտրոնում կայացած միջոցառման շրջանակներում անցկացվել է «Առաջին բուժօգնություն» թեմայով բաց դաս, որի  նպատակն էր երիտասարդներին և բնակիչներին փոխանցել կենսական կարևորության հմտություններ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու համար։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը բարձր է գնահատել ձևավորված և արդյունավետ գործընկերությունը։ Կողմերը քննարկել են Ախպրաձորում նոր և ժամանակակից Երիտասարդական կենտրոն կառուցելու հեռանկարային ծրագիրը, որը կդառնա համայնքային կյանքի զարգացման նոր խթան։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը