Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա

3 րոպեի ընթերցում

Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտարարված երկշաբաթյա հրադադարն ԱՄՆ-ի և Իրանի միջև «կարևոր առաջընթաց  քայլ է»։

«Իհարկե, սա փխրուն խաղաղություն է, բայց մենք ցանկանում ենք, որ այն հանգեցնի համաձայնագրի։ Ավստրալիայի կառավարությունը նաև համոզված է, որ սա պետք է վերաբերի նաև Լիբանանին։ Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղություն այս տարածաշրջանում», - հայտարար է Ալբանեզեն։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունը «մեծապես վնասակար» էր՝  շեշտելով հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-Իրան հրադադարի անկայունացումը կանխելու համար։

«Մենք ցանկանում ենք տեսնել Լիբանանի ներառումը հրադադարի մեջ, - ասել է նա։ - Մենք ցանկանում ենք, որ այն տարածվի Լիբանանի վրա, քանի որ հակառակ դեպքում դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը»։

Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի ինքնիշխանությունը «չպետք է խախտվի», և որ քաղաքացիների կյանքի և սեփականության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։

Մերձավոր Արևելքի երկրները նույնպես խստորեն դատապարտել են Լիբանանին հարվածները: Կատարի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը հորդորել Իսրայելին դադարեցնել հարձակումները։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարվածները նպատակ ունեին խաթարել տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման ջանքերը: Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Իսրայելի գործողությունները վատթարացնում են երկրում մարդասիրական իրավիճակը:

Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի  արտգործնախարարները։

Իսրայելական բանակն ապրիլի 8-ի կեսօրին հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Բեյրութին, Բեքաայի հովտին և հարավային Լիբանանի տարածքներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկրի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։ Մարտի 2-ից ի վեր Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 1740-ի։

Իրան

Լիբանանում սգո օր է հայտարարվել իսրայելական հարվածների զոհերի հիշատակին

Հայերեն Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին