Քաղաքականություն

Ղազախստանը բազմաթիվ այլ երկրների նման հետաքրքրված է TRIPP նախագծով․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը բազմաթիվ այլ երկրների նման հետաքրքրված է TRIPP նախագծով․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղազախստանը հետաքրքրված է TRIPP նախագծով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում, և Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից ու դերակատարներից է  մասնավորապես Չինաստանից և դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով։

Ղազախստանի մեր գործընկերները, որոնց հետ այդ հարցը նաև իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են առավել առարկայական հասկանալ, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում և ինչպես է դա անդրադառնալու իրենց վրա։ Ղազախստանը միակ երկիրը չէ, որ այս թեմայով հետաքրքրված է․բազմաթիվ երկրներ հետաքրքրված են։ Հրապարակային պրոցես է գնում, և մենք չենք պատրաստվում դա թաքցնել մեր գործընկերներից։ Բնականաբար, Ղազախստանին մենք պիտի հրավիրենք պատրաստ լինել՝ Հայաստանով տարանցիկ ուղիները օգտագործելու իրենց արտահանումների, ներկրումների ու մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար»,-ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում