1 րոպեի ընթերցում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել է քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ն, սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ատլետիկո»-ին, զիջեց 0։2 հաշվով: Մայրաքաղաքայինների կազմում աչքի ընկան Խուլիան Ալվարեսը և Ալեքսանդր Սյորլոտը:
Միաժամանակ կայացած ՊՍԺ-«Լիվերպուլ» խաղում հաղթել են փարիզցիները` երկու անպատասխան գնդակ ուղարկելով անգլիական թիմի դարպասը: ՊՍԺ-ի կազմում գոլերը խփել են Դեզիրե Դուեն և Խվիչա Կվարացխելիան։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: