Քաղաքականություն

ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգային հարցերի շուրջ։ Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ընդգծվել է առաջիկա բարձրաստիճան այցերի կարևորությունը:

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:

«Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների գործունեության կազմակերպման ոլորտում լավագույն փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման հնարավորությունները»,-նշել է դեսպանությունը։

Արման Խաչատրյանը զրուցակցին է ներկայացրել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք խոշոր միջազգային միջոցառումները՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» համաժողովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում