Պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված. Կալասը կարևորել է միջնորդական ջանքերի շարունակումը

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը՝ այն անվանելով «մեկ քայլ հետ» անդունդի եզրից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Այն ստեղծում է խիստ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, կանգնեցնելու հրթիռները, վերսկսելու նավագնացությունը և ստեղծելու տարածք դիվանագիտության համար՝ դեպի երկարատև համաձայնություն։ Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար», - գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը X-ում։

Կալասը նաև հայտնել է, որ զրուցել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան նախնական համաձայնությունն ապահովելու համար։

«Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմքում ընկած պատճառները մնում են չլուծված», - գրել է նա։

Կալասը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել միջնորդական ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ։ Նա նաև տեղեկացրել է, որ այս թեման այսօր կքննարկի Սաուդյան Արաբիայում։

Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն