Թուրքիա

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ զինված բախում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ զինված բախում է տեղի ունեցել

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել զինված բախում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։

Թուրքիայի ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի ընթացքում վնասազերծվել են երեք կասկածյալ, որոնցից երկուսը սպանվել են։ Նույն աղբյուրի համաձայն՝ բախման հետևանքով վիրավորվել են երկու ոստիկան։ Դեպքի վայրում իրականացվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, իսկ իրավապահ մարմինները շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։

Միջադեպի դրդապատճառների և կասկածյալների ինքնության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում