Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն առաջին եռամսյակում կատարվել է 109,7 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն առաջին եռամսյակում կատարվել է 109,7 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համայնքի վարչական բյուջեն կատարվել է 109.7 տոկոսով կամ  պլանավորված 604 միլիոն 881 հազար 800 դրամի փոխարեն  փաստացի հավաքագրվել է  663 միլիոն 41 հազար 900 դրամ:

Հարկերի և տուրքերի հավաքագրումը կատարվել է 79.8 տոկոսով։

Հողի հարկի գծով պլանային ցուցանիշը եղել է 1 միլիոն դրամ,  փաստացի հավաքագրվել է 2 միլիոն 797 հազար 900 դրամ:

Գույքահարկ շենք-շինությունների  պլանային ցուցանիշը կազմել է  875  հազար  դրամ, փաստացի հավաքագրվել է 2 միլիոն 371 հազար 500  դրամ, կամ՝ 2,7 անգամ ավելի:

Անշարժ գույքի հարկի պլանային ցուցանիշը կազմել է 47 միլիոն 950  հազար  դրամ, փաստացի հավաքագրվել է 16 միլիոն 691 հազար  դրամ, որը կազմում է 34,8 տոկոս:

Տրանսպորտային միջոցների գույքահարկի պլանային ցուցանիշը 75 միլիոն 500  հազար  դրամ է, փաստացի կատարողականը՝ 58 միլիոն 625 հազար 900 դրամ:

Տեղական տուրքերի պլանային ցուցանիշը 2 միլիոն 775 հազար դրամ է, փաստացի կատարողականը՝ 20 միլիոն 881 հազար 100 դրամ, որն ավելի է պլանավորածից 7,5 անգամ:

Պետական տուրքերի պլանային ցուցանիշը 1 միլիոն 850  հազար  դրամ է,  փաստացի կատարողականը՝  2 միլիոն 376  հազար դրամ, կամ 128.4 տոկոս:

Այլ եկամուտներից պլանային ցուցանիշը կազմել է 19 միլիոն 650 հազար  դրամ, փաստացի հավաքագրվել է 107 միլիոն 918 հազար 700 դրամ:

Ընդամենը սեփական եկամուտների պլանային ցուցանիշը կազմել է 149 միլիոն 600  հազար  դրամ, փաստացի հավաքագրվել է 211 միլիոն 662 հազար 100 դրամ:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ